Բան Կի Մունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ուկրաինական ճգնաժամում
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Ռուսաստանի արած առաջարկը, որում Բան Կի Մունին կոչ է արվում անհապաղ ջանքեր գործադրել Ուկրաինայի արևելքում տարվող հատուկ գործողության դադարեցման ուղղությամբ:
Դյուժարիկի խոսքերով՝ ՄԱԿ-ն արդեն իսկ իր առաքելության միջոցով ներգրավված է այդ ջանքերում: Դյուժարիկն ընդգծել է, որ Բան Կի Մունն անցյալում արդեն իսկ հայտարարել է, որ իր միջնորդական ջանքերը մշտապես մատչելի են:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ ԱԽ-ի երեկվա նիստում առաջարկել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործընթացում անհապաղ ներառել Բան Կի Մունին: