Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի շուրջ տարաձայնությունները հարթվել են. Շուվալով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախապատրաստման վրա աշխատող Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի պատվիրակություններին հաջողվել է հարթել բոլոր տարաձայնությունները:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը. «Մեզ հաջողվել է վերացնել բոլոր տարաձայնությունները: Հնարավոր է՝ առաջնորդները ցանկանան քննարկել ևս մի շարք հարցեր»: Պայմանագիրը պետք է ստորագրվի այսօր, Աստանայում:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի պատրաստման հարցում չկարգավորված են մնում մի շարք հարցեր, որոնք պետք է վերացվեն երեք երկրների փոխվարչապետների մակարդակով հանդիպման ժամանակ: