
Պորոշենկոն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի իր երդմնակալությունից անմիջապես անց

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել իր երդմնակալությունից անմիջապես անց: Նրա կարծիքով՝ այդ համաձայնագիրը կնպաստի Ուկրաինայի արդիականացմանը և հնարավորություն կտա մոտ ժամանակներս ձեռնարկել հակակոռուպցիոն միջոցներ ու բարեփոխումների փաթեթ:
Պորոշենկոն ընդգծել է, որ ընտրությունների ժամանակ իր եվրոպական հայացքները պաշտպանած ուկրաինացներն այլևս չեն կարող սպասել. «Դրա համար էլ իշխանությունների գործողություններն այսօր պետք է լինեն առավելագույն ակտիվ»: Պորոշենկոն հույս է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները նույնպես կաջակցեն իրեն տվյալ հարցում:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի երդմնակալությունը կարող է անցկացվել հունիսի 8-10-ին: