Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները շատ ջերմացել են. «Հրապարակ»
«Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին շրջանում շատ են ջերմացել Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները: Չնայած հանգամանքին, որ Հովիկ Աբրահամյանը չի տեղափոխվել կառավարական ամառանոց, նրանց ընտանիքների միջև «մի ուրիշ ձևի ջերմ հաղորդակցություն» կա»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Ի դեպ, պակաս ջերմ չեն Սերժ Սարգսյանի հարաբերությունները նաև նախկին վարչապետի հետ, ով դեռ շարունակում է ապրել կառավարական ամառանոցում, և երեկոները երբեմն կարճում են համատեղ զբոսնելով ու զրուցելով»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։