Ինչո՞ւ է հրավիրվել ՀՀ դեսպանների արտակարգ հավաք Երևանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, հունիսի սկզբին Երևանում տեղի է ունենալու օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանների արտակարգ հավաք:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բոլոր դեսպաններին հրահանգված է ներկայանալ Երևան: Չի բացառվում, որ պատճառը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ է կապված, որպեսզի դեսպաններին հանձնարարեն՝ այս գլխից ակտիվ լոբբիստական աշխատանքներ իրականացնել:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասաց.

«Նման հավաքներ պարբերաբար կազմակերպվում են: Դրանց ավարտին հրապարակվում է տեղեկատվություն»: Նկատի ունենալով մեր ԱԳՆ-ի պաշտոնական «ուրբաթախոսությունը», այդ հավաքի մասին հավանաբար պաշտոնապես կտեղեկանանք հավաքի ավարտին, երբ դեսպաններն արդեն մեկնած կլինեն իրենց «հոբբիներով» զբաղվելու»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս