Բաժիններ՝

Օբաման Պորոշենկոյի հետ Վարշավայում կհանդիպի հունիսի 3-ին. աղբյուր

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպելու է հունիսի 3-ին, Վարշավայում: Այս մասին թերթին հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:

Օբաման երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ և շնորհավորել է նրան Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Օբաման Պորոշենկոյին կոչ է արել ձեռնարկել տնտեսական բարեփոխումներ՝ խոստանալով, որ ԱՄՆ-ը կօգնի դրան:

Օբաման ու Պորոշենկոն պայմանավորվել են շարունակել զրույցն ԱՄՆ նախագահի եվրոպական այցի ժամանակ: Հայտնի է, որ հունիսին Օբաման այցելելու է Լեհաստան, Ֆրանսիա ու Բելգիա: Հունիսի 6-ին Օբաման այցելելու է Նորմանդիա, ուր նշելու են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երկրորդ ճակատի բացման 70-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս