Բաժիններ՝

Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահական ընտրություններում հավաքել է քվեների ավելի քան 90 տոկոսը

BBC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով մեծ առավելությամբ հաղթում է պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:

2000 ընտրատեղամասից (ընդհանուր՝ 12.000 ընտրատեղամաս) ստացված տվյալների (8 միլիոն քվե) համաձայն, Սիսին հավաքել է քվեների 93 տոկոսը: Մյուս կողմից սակայն ընտրությունների մասնակցության ցուցանիշը եղել է բավական ցածր՝ 45 տոկոսից էլ պակաս՝ չնայած որ ընտրություններն անցկացվեցին 3 օրում (մայիսի 26-28):

Քաղաքական բազմաթիվ խմբեր բոյկոտել են ընտրությունները: Եգիպտոսի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները պաշտոնապես կհրապարակի հաջորդ ամսվա առաջին 5 օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս