
Սնոուդենի գործողությունների հետևանքով ահաբեկիչներն իմացել են, թե ինչպես է աշխատում ԱՄՆ-ի հետախուզությունը. Ջոն Քերի

Ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, բարձրաձայնելով Ազգային անվտանգության գործակալության գաղտնիքների մասին, ահաբեկիչներին հնարավորություն է տվել իմանալ ԱՄՆ-ի հետախուզության աշխատանքի մեթոդների մասին.
«Մենք վկայություններ ունենք, որ անվտանգության համակարգի խախտման պատճառով մարդիկ ենթարկվում են մեծ ռիսկի: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ահաբեկիչներն իմացել են այն մեթոդների ու մեխանիզմների մասին, որոնց ԱՄՆ-ը գործածում է հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար: Մեր գործողությունները հայտնվել են սպառնալիքի տակ: Դա ակնհայտ է»:
Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի հարցում մյուս երկրներին աջակցելու համար նրանց հատկացնելու է 5 միլիարդ դոլար: