Սեֆիլյանը՝ իր կնոջ նկատմամբ ոստիկանների բռնության եւ իր հանդեպ ԱԱԾ սպառնալիքների մասին. news.am
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներն առայժմ չի մեկնաբանում, սպասում է ԱԱԾ ղեկավարի մեկնաբանությանը։
«Ինձ ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղղված սպառնալիքների մասին «Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, այդ հայտարարությունում ամեն ինչ նշված է եւ ավելին ասելու բան չուեմ, ավելին կհորդորեմ, որ փորձեիք մանրամասներ ճշտել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարից, թե ինչու են նրանք այդպիսի անհեթեթ սպառնալիքներ ուղղել ինձ։ Ես ունեմ մեկնաբանություն, սակայն, առայժմ այդ մասին, չէի ցանկանա խոսել, լավ կլիներ, առաջին մեկնաբանությունը ԱԱԾ-ն աներ, ավելի ուշ ես անձամբ իմ կարծիքը կհայտնեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Շարունակությունն՝ այստեղ