Թուրք-իսրայելական քաղաքական ճգնաժամը կկարգավորվի մոտ ժամանակներս. Haaretz

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա ճգնաժամը կկարգավորվի մոտ ժամանակներս: Այս մասին հայտնել է իսրայելական Haaretz թերթը, որի բնորոշմամբ՝ Թուրքիան բացարձակապես Իսրայելի թշնամին չէ:

Թերթն ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Թուրքիան ու Իսրայելը մոտ էին «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ փոխհատուցում վճարելու խնդրի կարգավորմանը, թուրքական դատարանը որոշում կայացրեց միջադեպի ժամանակ Իսրայելի բարձրաստիճան ղեկավարներին հեռակա կարգով կալանքի տակ վերցնելու և դրա հետ կապված՝ Ինտերպոլին դիմելու մասին:

Չնայած այդ ամենին՝ նշվում է, որ թուրք-իսրայելական քաղաքական ճգնաժամը կկարգավորվի մոտ ժամանակներս:

Տեսանյութեր

Լրահոս