
Օբաման մտադիր է հանդիպել Պորոշենկոյի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր եվրոպական այցի ժամանակ մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ.
«Այո՛, մենք կարծում ենք, որ նրանք կհանդիպեն»: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով Պորոշենկոն ստացել է քվեների 54.69 տոկոսը և արդեն իսկ սկսել է ստանալ այլ երկրների առաջնորդների շնորհավորանքներ: