
ԵՄ-ը հուսով է, որ Ռուսաստանը կհամագործակցի Ուկրաինայի ընտրված ու լեգիտիմ նախագահի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն ակնկալում են, որ Ռուսաստանը կհամագործակցի Ուկրաինայի վերստին ընտրված ու լեգիտիմ նախագահի հետ և կշարունակի իր զինված ուժերը հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի տարածած եվրոպացի առաջնորդների այսօրվա համատեղ հայտարարությունում: Դրանում հույս է հայտնվում, որ Ռուսաստանը կօգտագործի զինված անջատողականների վրա իր ազդեցության լծակները՝ նպատակ հետապնդելով ապաէսկալացնել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը:
Հայտարարությունում առաջին հերթին կարևորվում է այն, որ Ռուսաստանը կանխի իր տարածքից Ուկրաինա անջատողականների ու զինյալների մուտքը: ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել շարունակել շփվել բոլոր շրջանների բնակիչների ու հասարակության հետ, այդ թվում նաև ազգային միասնության «կլոր սեղանների» տեսքով: