
Եգիպտոսում մեկ օրով երկարաձգել են նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը

BBC-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը երեկ որոշել է ևս մեկ օրով երկարաձգել մայիսի 26-27-ի նախագահական ընտրությունների քվեարկությունը:
Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, ինչը ընտրությունների երկու օրում քվեարկությանը մասնակցածների թիվը եղել է շատ ավելի ցածր, քան ակնկալում էին իշխանությունները: Ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է ընդամենը 37 տոկոս:
Չնայած ազգային տոնին ու անվճար հասարակական տրանսպորտին շատ ընտրատեղամասեր շարունակել են երկար ժամանակ մնալ դատարկ: Ընտրությունների արդյունքներով հաղթելու հիմնական հավակնորդ է համարվում Պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Նրա մրցակից Համդին Սաբահին դեմ է արտահայտվել քվեարկությունը մեկ օրով երկարաձգելուն և սպառնում է դուրս գալ ընտրական գործընթացից: