Իրակլի Ալասանիան երկօրյա այցով մեկնել է Գերմանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան երկօրյա այցով մեկնել է Գերմանիա: Ալասանիան այնտեղ մասնակցելու է միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման հարցերով գագաթաժողովի աշխատանքներին:

Այցի շրջանակներում Ալասանիան հանդիպելու է Գերմանիայի կանցլերի՝ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ, ինչպես նաև այցելելու է Անվտանգության քաղաքականության ֆեդերալ ակադեմիա:

Իր ելույթներում Ալասանիան տարածաշրջանային անվտանգության համատեքստում խոսելու է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031