Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին՝ կապված Ուկրաինայի նախագահ ընտրվելու հետ:

Գյուլը հեռախոսազրույց է ունեցել մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթած Պորոշենկոյին և հայտնել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինային, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի վրա:

Պորոշենկոն իր հերթին Գյուլին անվանել է «մոտ բարեկամ» և գոհունակություն է հայտնել իրեն շնորհավորելու ու աջակցություն հայտնելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031