Իրանի ԱԳՆ-ը հուսով է, որ նոր նախագահի ընտրությունը վերջ կդնի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը դրական քայլ է դեպի երկրի խաղաղություն, կայունություն ու անվտանգություն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:

Աֆհամը հույս է հայտնել, որ նոր նախագահի ընտրությունը վերջ կդնի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամին ու կծառայի խաղաղության հաստատմանն ու ազգային հաշտեցմանը:

Ուկրաինայում հաշվարկել են քվեների ավելի քան 94 տոկոսը, Պորոշենկոն ստացել է քվեների 54.46 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 12.88 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս