Այս տարի զբոսաշրջիկների ներհոսքը եռակի աճ է արձանագրել. Ռոուհանի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին երկու ամսում Իրան այցելած օտարազգի զբոսաշրջիկների քանակը վկայում է, որ նրանց ներհոսքն աճել է երեք անգամ՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ (Իրանում նոր տարին մեկնարկել է մարտի 21-ին):
Ռոուհանին հավելել է, որ դա հանգեցնելու է այդ ոլորտում իրանցիների զբաղվածության մեծացմանը, զբոսաշրջային ոլորտում մասնավոր սեկտորի ներդրումների աճին:
Նախորդ տարվա օգոստոսին Իրանի նախագահի գործառույթները ստանձնելուց հետո Ռոուհանին առաջնահերթ առաջադրանքների թվում նշել էր զբոսաշրջային ինդուստրիայի որակի բարելավումը և Իրան օտարազգի զբոսաշրջիկների ներգրավումը:
Սրանից առաջ Ռոուհանին հույս էր հայտնել, որ տարեկան Իրան կայցելի մինչև 10 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ: