
Իրավապահները բաց են թողել միայն «օրենքով գողին», որի համար իրականացվում էր հատուկ գործողությունը

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, մայիսի 23-ին Մոսկվայի «Խինկալնայա» ռեստորանում ՌԴ ՆԳՆ վարչության և մոսկովյան վարչության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել։ Նպատակը եղել է քութայիսցի «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեի ձերբակալությունը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Կվեժոևիչ։ Քրեական հեղինակությունն այդ օրը նշում էր իր ծննդյան 30-ամյակը։
Ձերբակալվել են Չիխլաձեի բոլոր 37 հյուրերը, այդ թվում՝ Բուրյաթիայից ժամանած քրեական հեղինակությունների պատվիրակությունը։ Սակայն ինքը՝ Չիխլաձեն, ձերբակալությունից խույս է տվել և լքել հավաքը մինչև ոստիկանական գործողությունը։
Լուսանկարում՝ Ավթանդիլ Չիխլաձեն՝ որդու՝ Գուրամի հետ