ԱՄՆ-ն Ադրբեջանից հե՞տ է կանչում Ռիչարդ Մորնինգսթարին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է իշխանամետ մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անցկացրել է հրաժեշտի երեկո:

Դեսպանատան մամլո ծառայությունը գործակալությանը հայտնել է, որ Մորնինգսթարի լիազորություններն ավարտվում են այս տարեվերջին: Ներկա դրությամբ դեսպանն իր կնոջ հետ գտնվում է Եվրոպայում: Haqqin.az պորտալն իր հերթին հայտնում է, որ Մորնինգսթարն Ադրբեջանը լքելու է օգոստոսի 1-ին:

Դիվանագիտական աղբյուրները պորտալին հայտնել են, որ Մորնինգսթարին «խնդրելու են հեռանալ» ավելի շուտ: Մորնինգսթարն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել 2012 թվականի ապրիլի 27-ին, և նրա լիազորությունների ավարտին դեռ մնացել է ավելի քան մեկ տարի:

Ամերիկյան օրենսդրության ու Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների գտնվելու ավանդույթի համաձայն, ամերիկացի դեսպաններն Ադրբեջանում մնում են առնվազն 4 տարի: Փորձագետները Մորնինգսթարին վաղաժամ հետ կանչելը շաղկապում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված նրա հարցազրույցի հետ, ինչը դարձավ սկանդալի պատճառ:

Տեսանյութեր

Լրահոս