Բաժիններ՝

Մոսկվան պատրաստ է երկխոսել Պյոտր Պորոշենկոյի հետ. Լավրով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ.

«Մենք լսում ենք, թե ինչ է ասում Պյոտր Պորոշենկոն իր մտադրությունների մասին, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ, որ այդ հարաբերություններն անվանում է առավել կարևորագույն:

Մենք, ինչպես քանիցս ասել է նախագահը, պատրաստ ենք երկխոսել Կիևի ներկայացուցիչների հետ, պատրաստ ենք Պյոտր Պորոշենկոյի հետ երկխոսությանը: Միակ բանը, որը ես շատ կցանկանայի, որ երկխոսելու պատրաստակամության հայտարարությունները պայամանավորված չլինեին ներքին պայմանավորվածություններով»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Պորոշենկոն հույս էր հայտնել, թե Ռուսաստանի ղեկավարության հետ կհանդիպի արդեն հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս