
Ուկրաինան 1.5 միլիարդ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել Համաշխարհային բանկի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարության անդամները վարկային պայմանագրեր են ստորագրել Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ: Խոսքը գնում է ՀԲ-ի կողմից Ուկրաինայում երեք նոր նախագծի ֆինանսավորման մասին:
Այդ նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 1.48 միլիարդ դոլար: ՀԲ-ի խորհուրդը դրանք հավանության էր արժանացրել այս տարվա մայիսի 22-ին: Առաջին վարկային պայմանագրի արժեքը կազմել է 750 միլիոն դոլար, որն ուղղվելու է Ուկրաինայի տնտեսական զարգացմանը:
Երկրորդ պայմանագրի արժեքը կազմում է 382 միլիոն դոլար, սա կապված է էներգոարդյունավետության մեծացման հետ, իսկ երրորդ պայմանագիրը՝ 350 միլիոն դոլար, առնչվում է ենթակառուցվածքների զարգացմանը: