
«Քաղցկեղով հիվանդանալուց հետո ամուսինս լքել է, բայց ոչինչ, հույսս Աստծուն է, իսկ հայացքս՝ երկու լուսավոր կետի». ԳԱԼԱ

«5 տարի առաջ եմ վիրահատվել, բայց արդեն 3 տարի է անկողնային վիճակում եմ գտնվում, ինձ մոտ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ, սակայն վիրահատությունից 2 տարի անց այլ խնդիրներ առաջացան, չգիտեմ դա վիրահատության սխալն էր, թե այլ հիվանդությունների զարգացում տեղի ունեցավ իմ մոտ, որ հիմա այս վիճակում եմ: Երբեմն ապրել չեմ ուզում, բայց որ տեսնում եմ, թե երեխաներս ինչպես են ինձ խնամում, հավատով, որ մի օր անպայման ոտքի կկանգնեմ, շարունակում եմ հավատալ Աստծուն, որ հրաշք կկատարվի, եւ կբուժվեմ»: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Սա 44-ամյա Գայանե Պետրոսյանի խոսքերն են, ում հիվանդության սրացումից հետո լքել է ամուսինը՝ թողնելով նրան ու երեխաներին միայնակ այս ծանր պահին: Նախորդ տարի ձմռանը Գայանեն եւ իր երկու անչափահաս երեխաները տան կտուրի փլվելուց հետո հայտնվել են դրսում, չունենալով այլընտրանք՝ նրա եւ երեխաների խնամքը իր ուսերին է վերցնում Գայանեի ծեր մայրը՝ Աիդա Մովսիսյանը:
Մանրամասներն՝ այստեղ