Բաժիններ՝

Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան. ԵԱՀԿ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի առաքելության դիտորդներն ընդգծել են, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափորոշիչներին համապատասխան:

ԵԱՀԿ-ի՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկման գծով կարճաժամկետ առաքելության հատուկ կոորդինատոր Ժոաո Սոարեսը Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ ընտրությունները հաստատեցին Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական կուրսը:

Ներկա դրությամբ հաշվարկված է քվեների ավելի քան 70 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն ստացել է քվեների 53.75 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս