Բաժիններ՝

Լիսկայի եղբոր տղան ընկերների հետ հարբած վիճակում մարդ է ծեծել. yerkir.am

Քիչ առաջ Yerkir.am-ն հայտնեցին, որ երեկ երեկոյան` ժամը 22:00-ի սահմաններում, Լիսկայի եղբոր՝ Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:

Ըստ կայքի  աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: Այդ ընթացքում երիտասարդների հայրը ընկել է շոկի մեջ եւ չի կարողացել օգնել որդիներին:

Փորձել է օգնել մայրը, որին եւս մի քանի հարվածներ են հասել, եւ հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին: Հարեւանները փորձել են շտապ օգնություն եւ ոստիկանություն կանչել:

Օգնության են կանչել Լիսայի երրորդ եղբորը, որը, սակայն, ժամանելով դեպքի վայր, չի կարողացել հանդարտեցնել եղբոր խմած որդուն եւ նրա ընկերներին: Հարեւանները կանչել են շտապօգնություն, Լիսկայի եղբոր տղան եւ ընկերները, սակայն, չեն թողել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի տղաներին: Կանչել են Լիսկայի քրոջ ամուսնուն` Նորոյին, որի մեքենայով ծեծված երիտասարդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ: Թե որտեղ են հիմա այդ տղաները՝ հայտնի չէ:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս