
Յանուկովիչին Ռուսաստանում սպառնում է անլեգալի կարգավիճակը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն իսկ խախտում է, կամ ուր որ է՝ խախտելու է ռուսական օրենքը, որը կես տարում Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարազգիների անընդմեջ ներկայությունը սահմանափակում է 90 օրով:
Յանուկովիչը Կիևից փախել է այս տարվա փետրվարի 21-ին, ինչից հետո հայտնվել էր Ուկրաինայի արևելքում ու Ղրիմում: Փետրվարի 28-ին Յանուկովիչը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում տվել է իր առաջին հարցազրույցը: Դա նշանակում է, որ Ռուսաստանում նրա գտնվելու 90-օրյա ժամկետը կա՛մ արդեն իսկ սպառվել է, կա՛մ էլ քիչ է մնացել, որ սպառվի: