Ադրբեջանը մոտ ժամանակներս ՌԴ-ից կստանա TOS – 1A ռեակտիվ հրնետների հերթական խմբաքանակը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մոտ ժամանակներս Ադրբեջանին կմատակարարի նրա պատվիրած TOS – 1A ռեակտիվ հրնետների (հրցիրների) հերթական խմբաքանակը:

Այս մասին Աստանայում KADEX-214 ցուցահանդեսի ժամանակ գործակալությանը հայտնել են ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի ներկայացուցիչները: Հերթական խմբաքանակն առնչվելու է 6 մեքենայի:

Դրանք կրակային փորձարկումներից հետո կուղարկվեն պատվիրատուին: Կոնցեռնն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ստորագրած համաձայնագրով, նրան պետք է մատակարարի 18 հատ TOS – 1A Солнцепек:

Առաջին խմբաքանակը՝ 6 մեքենա, մատակարարվել է նախորդ տարի: Դրանք ցուցադրվել են 2013 թվականի հունիսին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031