Ուորլիքը սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, հույս է հայտնել, որ կգտնվի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղին.

«Խաղաղության գործողության հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից: Բանակցային սեղանի շուրջ նոր գաղափարներ բերելու և բանակցելու իրական ուղին գտնելու հարցում կողմերին օգնելու համար անհրաժեշտ է համագործակցել ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ»:

Ուորլիքն ընդգծել է, որ բանակցությունների բովանդակության շուրջ աշխատանքները շուտափույթ սկսելու համար անհամբերությամբ է սպասում Ադրբեջանի ղեկավարության հետ տարածաշրջանում կամ մեկ այլ վայրում հանդիպմանը:

Ուորլիքի խոսքերով՝ համանախագահների տարածաշրջանային վերջին այցի հիմնական նպատակը եղել է Քարվաճառի ու Բերձորի շրջաններ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ այցելելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031