Բաժիններ՝

Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը կարող է անցկացվել հունիսի 8-10-ին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի շտաբում չեն բացառում, որ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կարող է անցկացվել հունիսի 8-10-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պորոշենկոյի շտաբի իրավական դեպարտամենտի ղեկավար Ռոման Զվարիչը:

Նրա խոսքերով՝ նախագահական ընտրությունների մասին օրենքը ԿԸՀ-ին 10 օր ժամանակ է տալիս պաշտոնական արդյունքները հրապարակելու համար, և դրանից արդեն 5 օր անց խորհրդարանում կարող է անցկացվել նորընտիր նախագահի երդմնակալությունը. «Դա մոտավորապես ընկնում է հունիսի 8-10-ին, սակայն ես այդ ժամկետն անգամ չեմ էլ քննարկել Պորոշենկոյի հետ»:

Զվարիչը որևէ խնդիր չի տեսնում նրանում, որ երդմնակալության արարողությունն անցկացվի արագ: Նա ընդգծել է, որ իրենց շտաբը նախագահական ընտրությունների ժամանակ չի հայտնաբերել էական խախտումներ, որոնք կարող են ազդել արդյունքների վրա: Ներկա դրությամբ հաշվարկվել է քվեների կեսից ավելին (54 տոկոս), որոնց համաձայն, Պորոշենկոն ստացել է քվեների 53.7 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13.08 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս