Բաժիններ՝

Մարին Լե Պենը Ֆրանսուա Օլանդին կոչ է արել ցրել Ազգային ժողովը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝  աջ ուղղվածության «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ է արել ցրել Ազգային ժողովը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ exit-poll-ի տվյալներով նրա կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում:

Նրա խոսքերով՝ անընդունելի է, որ Ազգային ժողովը դադարել է ներկայացնել Ֆրանսիայի քաղաքացիների շահերը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Եվրախորհրդարանի ընտրություններում «Ազգային ճակատի» արդյունքները որակել է որպես «երկրաշարժ»:

Որոշակի տվյալներով՝ «Ազգային ճակատը» ստանալու է ֆրանսիական 74 մանդատից 22-25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս