Բաժիններ՝

Այս ընտրություններով խարխլեցինք մեր թշնամիների պլանները. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ երեկոյան հայտարարել է, որ բոլոր մարզերից ստացվող տեղեկատվության հիման վրա կարելի է վստահաբար փաստել, որ նախագահական ընտրություններն անցկացվել են Ուկրաինայի բոլոր շրջաններում.

«Ընտրություններն անցել են բաց և թափանցիկ, քվեարկությունն անցկացվել է բաց, առանց արհեստական սահմանափակումների ու վարչական ճնշումների: Ցանկանում եմ շնորհավորել Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ ժողովրդական կամարտահայտման կարևորությունը գիտակցելու համար: Ընտրողների չափազանց մեծ ակտիվություն փաստացիորեն դիտարկվել է ողջ Ուկրաինայի տարածքում:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ընտրական հանձնաժողովներին, որոնք արժանիորեն կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Այս ընտրություններով, որոնց հուսով եմ կճանաչեն աշխարհի քաղաքակիրթ բոլոր երկրները, մենք խարխլեցինք մեր թշնամիների պլանները: Դա մեր ընդհանուր հաղթանակն է»:

Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է քվեների 45.28 տոկոսը, որոնց արդյունքներով Պյոտր Պորոշենկոն ստացել է քվեների 54.05 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13.13 տոկոսը: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 60.64 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս