Դավութօղլուն ու Մամեդյարովը Բաքվում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն ու Էլմար Մամեդյարովն այսօր երկկողմ հանդիպում են անցկացրել Բաքվում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Դիվանագիտական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «տետ-ա-տետ» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Դավութօղլուի ու Մամեդյարովի երկկողմ հանդիպումն անցկացվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031