
Համիդ Կարզայը հրաժարվել է ռազմաբազայում հանդիպել Աֆղանստան այցելած Օբամայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը մերժել է ամերիկյան կողմի առաջարկը, որն առնչվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուն, երբ նա կգտնվի Բագրամի (Աֆղանստան) ռազմաբազայում:
Այս մասին նշված է Աֆղանստանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը դիմել է Աֆղանստանի նախագահի աշխատակազմին՝ խնդրելով Բագրամի ռազմական օդանավակայանում կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպում:
Սակայն Համիդ Կարզայն ընդգծել է, որ Բարաք Օբամային սիրով կընդունի իր նախագահական նստավայրում, սակայն հրաժարվել է նրա հետ հանդիպել որևէ այլ վայրում: Օբամայի ինքնաթիռը Բագրամի ռազմաբազայում վայրէջք է կատարել երեկ: Օբաման Աֆղանստան է ժամանել չհայտարարված այցով: