Իրանը Սիրիայի հանդեպ որդեգրել է հաջող ու տրամաբանական ռազմավարություն. Աբդոլահիան

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարի՝ արաբական ու աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը ճգնաժամի ժամանակ Սիրիայի նկատմամբ Իրանի ռազմավարությունը որակել է որպես հաջող ու տրամաբանական.

«Վերջին երեք տարում մենք, չնայած բոլոր խնդիրներին, ունեցել ենք հաջող ու տրամաբանական ռազմավարություն Սիրիայի հանդեպ: Նրանք, ովքեր դեմ են Իրանին ու մտադիր են միավորվել ու տապալել Սիրիայի կառավարությանը, պարտություն կկրեն:

Իրանը բանակցել է Սիրիայում ընդդիմադիր բոլոր խմբավորումների հետ և նրանց կոչ է արել առաջիկա նախագահական ընտրություններից հետո արդյունավետորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին»:

Սիրիայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս