Բաժիններ՝

Լիտվայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դալյա Գրիբաուսկայտեն

Լիտվական ELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի անկախության վերականգնումից հետո նրա քաղաքացիները վեցերորդ անգամ են նախագահ ընտրել: Լիտվայի ԿԸՀ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Թեև կեսգիշերի դրությամբ Լիտվայի ԿԸՀ-ի տրամադրության տակ չեն եղել նախագահական ընտրությունների բոլոր արդյունքները, այնուամենայնիվ, միտումը վկայել է, որ հաղթանակ է տանում գործող նախագահը: Այս անգամ, ի տարբերություն 5 տարի առաջ անցկացված նախագահական ընտրությունների, պահանջվել է երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Գրիբաուսկայտեի հետ պայքար է մղել սոցիալ-դեմոկրատ Զիգմանտաս Բալչիտիսը, ով, սակայն, պարտություն է կրել: Երկրորդ փուլի արդյունքներով՝ նա հավաքել է քվեների 41.05 տոկոսը, մինչդեռ Գրիբաուսկայտեն՝ 56.94 տոկոսը: Լիտվայի ԿԸՀ-ը նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հրապարակի մեկ շաբաթվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս