ԼՂ-ի խնդրի լուծումն Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է. Մոհսեն Փակ Ային
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակ Այինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը:
Դեսպանն անկասկած է համարում, որ տարածաշրջանում անվտանգության ապահովումն ունի կարևոր նշանակություն, ինչի համար էլ Թեհրանը ձգտում է Ղարաբաղյան հակամարտության լուծմանը.
«Այդ հակամարտությունն առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի սահմանների մի մասին: Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիմակայությունն օգտակար չէ կողմերից և ոչ մեկի և բնականաբար նաև Իրանի համար»:
Դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանը որոշակի ժամկետով միջնորդ է հանդիսացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. «Հակամարտող կողմերը ցանկանում են հարցը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Մինսկի խումբն աշխատում է արդեն իսկ 20 տարի, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մինսկի խումբը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ» :