Բաժիններ՝

Հռոմի պապը կհրաժարվի Facebook-ում էջ ունենալուց` կապված հնարավոր վիրավորանքների հետ

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր էջը չի բացելու Facebook-ում, քանի որ կարդինալները մտավախություն ունեն, որ նա կստանա բազմաթիվ վիրավորանքներ:

Սոցիալական կոմունիկացիաների գծով պապական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Կլաուդի Մարիա Չելին հայտարարել է, որ Twitter-ում Հռոմի պապի էջում առկա բացասական մեկնաբանությունները կարելի է և չնկատել` ի տարբերություն Facebook-ի:

Ընդգծվում է, որ Վատիկանն արդեն իսկ բավական շատ ժամանակ է ծախսել News.va պաշտոնական լրատվական կայքի Facebook-յան էջի անպարկեշտ մեկնաբանությունները մաքրելու վրա, ինչի համար էլ անիմաստ է համարվում, որ Հռոմի պապն անձամբ իր էջն ունենա Facebook-ում: Twitter-ում Հռոմի պապի էջը կարդում է ավելի քան 4 միլիոն մարդ:

Ներկայումս Հռոմի պապն իր եռօրյա մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում ուղղաթիռով ժամանել է Բեթղեհեմ: Ընդգծվում է, որ Հռոմի պապն առաջին անգամ է ուղիղ ժամանում պաղեստինյան տարածք և ոչ թե դա անում է Իսրայելի միջոցով: Դրանից հետո Ֆրանցիսկոսն ուղևորվելու է Երուսաղեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս