Բաժիններ՝

Արևելա-չինական ծովի երկնքում միջադեպ է գրանցվել Չինաստանի ու Ճապոնիայի մարտական ինքնաթիռների միջև

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ` Չինաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները երեկ Արևելա-Չինական ծովում քիչ է մնացել` բախվեն Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ինքնաթիռների հետ:

Դրա հետ կապված` Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կործանիչներն օդ են բարձրացվել այն բանից հետո, ինչ ճապոնական ինքնաթիռները մուտք են գործել (Պեկինի ստեղծած) հակաօդային պաշտպանության բաժանարար գոտի:

Ճապոնիայի ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ Չինաստանի ռազմաօդային ուժերի «Սու-27» կործանիչը հայտնվել է Ճապոնիայի ռազմաօդային ուժերի «Լոքհիդ ՕՊ-3Ս» հակասուզանավային ինքնաթիռի թիկունքում, ապա անցել է նրա կողքով` գտնվելով 50 մետր հեռավորության վրա:

Դրանից մեկ ժամ անց ճապոնական էլեկտրոնային հետախուզության ինքնաթիռներից մեկի մոտով` 30 մետր հեռավորության վրա, անցել է Չինաստանի ռազմաօդային ուժերի կործանիչը: Ճապոնիայի ՊՆ-ն ընդգծել է, որ դա եղել է առաջին դեպքը, երբ Չինաստանի կործանիչները մոտենում են իր ինքնաթիռներին 100 մետրից էլ պակաս հեռավորության վրա:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հայտարարել է, որ նման մերձեցումը չափազանց վտանգավոր է, ինչը կարող է հարուցել ավելի լուրջ հետևանքներ: Ճապոնական կողմը համապատասխան դիրքորոշումը հայտնել է Չինաստանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս