Ուկրաինային անպայմանորեն սպասվում է վառ ապագա` անկախ նրանից, թե ինչ է ծրագրել Պուտինը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Ուկրաինային անպայմանորեն սպասվում է վառ ապագա, ինչ էլ որ մտածած լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլու խոսքերով` ուկրաինական ժամանակակից պետականությունը կարող է կառուցել ուկրաինացիների նոր սերունդը, որը կհրաժարվի կոռուպցիոն հին կանոններից, իսկապես կառաջնորդվի իդեալներով և ոչ թե սեփական շահերով.

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Ուկրաինայում պատերազմը կարող է շահել ուկրաինական նոր բանակը և ոչ թե խորհրդային հին համակարգը: Վերջապես Ուկրաինան պարզապես տարածք չէ, ինչպես այն անվանում է Պուտինը, այն մեծ երկիր է` տաղանդավոր, աշխատասեր և պարզապես լավ ժողովրդով:

Նրան անպայմանորեն սպասվում է վառ ապագա` անկախ նրանից, թե ինչ է ծրագրել Ուկրաինայի թշնամին, որն ինքնասպան սխալ է գործել` հարձակվելով եվրոպական այդ մեծ երկրի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս