Բաժիններ՝

Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները միավորվել են «Նովոռուսիա» պետության կազմում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները միավորվել են «Նովոռուսիա» միասնական պետության կազմում: Այս մասին երեկ հայտարարել է Դոնբասի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը.

«Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները փաստաթուղթ են ստորագրել «Նովոռուսիա» միասնական պետության կազմում միավորվելու մասին: Դոնեցկի ժողովրդական հանրապետության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Ալեքսանդր Բորոդայը, իսկ Լուգանսկի ժողովրդական հանրապետության կողմից` հանրապետության ղեկավար Ալեքսեյ Կարյակինը:

Մենք չենք ճանաչում Ուկրաինայի նախագահին ու խորհրդարանը, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները հանդիսանում են անկախ պետություններ: Ընտրված նախագահի կառավարությանը կճանաչենք միայն այն դեպքում, եթե նրանք պատրաստ լինեն ճանաչել Դոնբասի հանրապետությունների անկախությունը:

Եվ երկրորդ` նրանք պետք է անհապաղ դուրս բերեն իրենց զորքերը մեր ժողովրդական հանրապետությունների տարածքներից և դադարեցնեն ամեն տիպի ռազմական գործողությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս