Բաժիններ՝

Ուկրաինայում անցկացվում են նախագահական ընտրություններ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Ուկրաինայում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Բացի այդ, մի շարք բնակավայրերում, այդ թվում նաև Կիևում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտչատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին և փակվելու են ժամը 20.00-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է 21 թեկնածու: Եթե նրանցից որևէ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա ԿԸՀ-ը կանցկացնի քվեարկության երկրորդ փուլ:

Այն կարող է անցկացվել հունիսի 15-ին: Ընտրական կամպանիայի ժամանակ նախագահական մրցավազքից հրաժարվել են Վասիլի Ցուշկոն, Ալեքսանդր Կլիմենկոն, Զորյան Շկիրյակը, Պյոտր Սիմոնենկոն, Օլեգ Ցարևը, Նատալյա Կոռոլևսկայան:

Հարցումների համաձայն, Ուկրաինայի նախագահական ընտրություններին պատրաստ է մասնակցել քվեարկելու իրավունք ունեցողների 80 տոկոսը: Ուկրաինայում ընտրողների քանակը կազմում է 33.7 միլիոն մարդ` առանց հաշվի առնելու Ղրիմն ու Սևաստոպոլը: Նրանցից 3.3 միլիոնը բաժին է ընկնում Դոնեցկի մարզին, իսկ 1.77 միլիոնը` Լուգանսկի մարզին: Նրանց բաժին է ընկնում ընտրատեղամասերի 5 տոկոսը:

Ուկրաինայի ԱԳՆ-ի հաղորդմամբ` արտերկրում Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու է 400.000 ուկրաինացի: Բացի այդ, այսօր քաղաքապետի ընտրություններ են անցկացվելու Կիևում, Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում, Չերկասում, Սումում, Չեռնովցիում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս