
Նախագահական ընտրությունները չեն դյուրացնի Ուկրաինայի հետ երկխոսությունը. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո հազիվ թե դյուրանա նրա հետ երկխոսությունը, քանի որ երկրում առկա է ներքաղաքական բարդ իրավիճակ, իսկ նրա տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում.
«Ուկրաինացիների հետ ավելի հեշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուր երկիր փորձում է առաջ տանել իր գիծը: Բնական է, որ այդպիսի բարդ իրավիճակում գտնվող Ուկրաինան չի կարող տանել ուղիղ գիծ, քանի որ այն կախված է ներքաղաքական իրավիճակից ու շատ ծանր, պարզապես տխուր վիճակում գտնվող տնտեսությունից»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը հարգանք կդրսևորի Ուկրաինայի ժողովրդի կատարած ընտրությանը: Վաղն Ուկրաինայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: