Մեր ամենամեծ ցավը՝ ըստ Գալուստ Սահակյանի (տեսանյութ)
Հասարակությունը ոչ 5%-ին է հավատում, ոչ մեզ, ոչ ընդդիմությանը. Գալուստ Սահակյան
ՀՀԿ համագումարին ժամանած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից լրագրողները մե
«Կարծում եմ, որ ժամանակ շահելու ինչ-որ խնդիր ունեն՝ առաջիկայում համալրելու իրենց շարքերը։ Եվ սա է պատճառը, որ փորձում են իրենց դեմը արտահայտել ընդհանրապես իշխանություններին»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության ծրագիրը բոյկոտելու փաստը։
Փաստորեն Հանրապետական միայնակ է մնացել, դա խնդիր չէ՞։ Այս հարցին ի պատասխան՝ Գ. Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ականները շատ խնդիրներ ունեն, բայց այդ խնդիրները կապված են ժողովրդի ցանկությունները իրագործելու հետ. «Այս է միայն հանրապետականի խնդիրը»։
Անդրադառնալով ՀՀԿ-ական որոշ պատգամավորների պահվածքին, ովքեր քվեարկությանը մասնակցում էին անսթավ փիճակում, ԱԺ նախագահն ասաց. «Ես կարծում եմ՝ ոչինչ որ չլինի, մի բան պիտի գտնեն, ասեն։ Դրան էլ ենք պատրաստ։ Քանի որ մեր համագումարն է, բնականաբար, մենք շատ հաստատակամ ենք գնում»:
Նա հիշեցրեց դեռ ՀՀԿ-ի ձևավորման ժամանակ արտահայտած միտքը՝ եթե դու բեռ ես ստանձնում, մեծ հարվածներ ես ստանում բայց հակադարձելու իրավունք չունես միշտ պետք է առաջ գնաս:
Հարց հնչեց նաև կառավարության ծրագրով կանխատեսված 5% տնտեսական աճի ցուցանիշի մասին՝ այն համատեքստում, որ միջազգային հեղինակավոր կառույցները չեն հավատում այդ ցուցանիշին և ավելի ցածր աճ են կանխատեսում։ «Եվ սա է կանխատեսում, և նա է կանխատեսում։ Համենայնդեպս, մեր նշաձողը դա է և պիտի փորձենք իրագործել»,- ասաց Գ. Սահակյանը։
Վերջինիս համոզմամբ՝ եթե ֆորսմաժորային որևէ բան չկատարվի,նշաձող կապահովվի, սակայն. «Ոչ միայն 5%-ի խնդիրն է այլ, նաև մեր հասարակական մտածողության որոշակի արդյունքների տրամաբանություն կլինեն այն առումով, որ այսօր հասարակությունը ոչ 5%-ին է հավատում, ոչ մեզ է հավատում ոչ ընդդիմությանն է հավատում, ոչ իր բարեկամին, իր հարազատին։ Սա ամենամեծ ցավն է, և ես կարծում եմ որ ոչ միայն անընդհատ պետք է շեշտենք 5%-ը այլ միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ և ավելի բարեհաճ ձով ապրեն»։
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում