Բաժիններ՝

Ղրիմի համար պատրաստել են մեկուսացված Աբխազիայի ճակատագիրը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հիացմունքն է հայտնել ուկրաինացիների նոր սերնդի նկատմամբ. «Պուտինի մարտավարությունը մշտապես նույնն է, ստեղծել արտակարգ իրավիճակ, ստեղծել բազում բռնություններ:

Պուտինն ինքն իր համար կայացրել է դատավճիռ: Ուկրաինացիները բավականաչափ իմաստուն են, ունեն մեծ փորձ: Դուք այժմ ունեք բավական մեծ աջակցություն, ավելի շատ, քան՝ ժամանակին Վրաստանի կամ Բալկանյան երկրների դեպքում: Ձեզ մոտ սովորական անձինք շատ ավելի իրազեկված են, քան՝ անգամ Վրաստանում:

Դա վկայում է, որ դուք պատրաստ եք անցկացնել բարեփոխումներ, կանգնեցնել քաղաքական դասն ու ընթանալ ճիշտ ուղղությամբ: Եվ դուք պատրաստ եք ինքնակազմակերպվել: Ուկրաինայի հարցը միայն ձեր հարցը չէ: Դա այն հարցն է, որը ոչ միայն հետխորհրդային տիրույթի, այլև՝ ընդհանրապես Եվրոպայի հարցն է»:

Ղրիմի վերաբերյալ Սաակաշվիլին հայտարարել է, որ թերակղզու համար պատրաստել են մեկուսացված Աբխազիայի ճակատագիրը. «Աբխազիայի բնակչության քանակը կազմում էր 800.000 մարդ, իսկ այժմ՝ 100.000 մարդ: Պուտինի համար միևնույն է, թե ինչ տեղի կունենա այնտեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս