
Ուկրաինայի ԿԸՀ-ի սերվերներում ոչնչացրել են վտանգավոր վիրուս՝ կապված նախագահական ընտրությունների հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ԿԸՀ-ի սերվերներում վերացրել է մայիսի 25-ի նախագահական ընտրությունների արդյունքները ոչնչացնելու համար նախատեսված վիրուսը:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Նրա խոսքերով՝ այդ վիրուսը գործարկել է երկրի նախկին ղեկավարությունը:
Նալիվայչենկոն մանրամասնել է, որ իրենք փոխարինել են ԿԸՀ-ի սերվերների ծրագրային ապահովումը, և այժմ սերվերներն անվտանգության մեջ են: