Իրանի զինված ուժերն ամբողջովին աջակցում են «Վեցյակի» հետ բանակցությունների շարունակմանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերն ամբողջովին աջակցում են «Վեցյակի» հետ բանակցությունների շարունակմանը:
Այս մասին Մոսկվայում միջազգային անվտանգության 3-րդ կոնֆերանսում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեին Դեհգհանը.
«Համոզված եմ, որ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարը, դրա տարածման դեմ համատարած ոչ խտրական վերահսկողությունը հատկապես Մերձավոր Արևելքում, հանդիսանում են երաշխիք՝ միջազգային օրենքների արդյունավետ կատարման համար:
Ես հայտարարում եմ, որ Իրանի զինված ուժերը շարունակելու են բազմակողմ աջակցություն ցուցաբերել «Վեցյակի» հետ և հանդես եմ գալիս մեր երկրի նկատմամբ կոշտ պատժամիջոցների վերացման ու ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերի չեղյալ հայտարարման դեմ»: