Բաժիններ՝

«Գունավոր հեղափոխությունները» աշխարհի կայունության սպառնալիք են. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում անվտանգության կոնֆերանսում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ «գունավոր հեղափոխությունները» հանդիսանում են կայունության սպառնալիք աշխարհում.

«Միջազգային կայունությանն ակնհայտ վնաս են պատճառոմ ինքնիշխան պետությունների վարչակարգերի փոփոխման գործողությունները, արտերկրից նախաձեռնված «գունավոր հեղափոխությունները»:

Մյուս ժողովուրդներին ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերը՝ առանց հաշվի առնելու նրանց ավանդույթներն ու ազգային յուրահատկությունները, «ժողովրդավարություն արտահանելու» փորձերն ապակառուցողական ազդեցություն են ունենում միջազգային հարաբերությունների վրա և բազմապատկում են աշխարհի թեժ կետերի քանակը»: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս