Մհեր Սեդրակյանը կրկին իր «բարձրության» վրա է.այս անգամ նա վիրավորանքներով ու հայհոյանքներով «ճանապարհեց» Tert.am –ի լրագրողներին
Tert.am –ի փոխանցմամբ`Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը այսօր Կառավարության ծրագրի հաստատումից հետո կրկին իրեն հոգեհարազատ ամպլուայում էր. պատգամավորն իրեն հարց ուղղելու համար մոտեցած Tert.am–ի լրագրողներին որոշեց «ճանապարհել» վիրավորանքներով ու հայհոյանքով: Քանի որ սույն պատգամավորի լեզվական բառապաշարը ակնհայտորեն չի տեղավորվում բարոյական, էթիկական ու նույնիսկ՝ մարդկային և ոչ մի հարթությունում, առայժմ ձեռնպահ ենք մնում Tert.am-ի լրագրողների հասցեին Մհեր Սեդրակյանի բերանին ու մտքին եկած բառերը վերարտադրելուց և ձայնագրությունը հրապարակելուց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: