
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասի ու Ուկրաինայի հարցերը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի փոխարտգործնախարարներ Գրիգորի Կարասինն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել են եվրասիական տարածաշրջանում փոխգործակցության հեռանկարները:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ քննարկման ժամանակ կողմերը մանրամասնորեն քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը, Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը: Ընդգծվել է տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ ռուս-թուրքական երկխոսության բարձր դինամիկան: