Չինական բանկերը 5 միլիարդ դոլար կներդնեն Սիբիրի էլեկտրացանցերի համալիրում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինական մի շարք բանկեր կարող են մինչև 5 միլիարդ դոլար ներդնել Ռուսաստանի սիբիրյան շրջանների էլեկտրացանցերի համալիրում: Համապատասխան նախնական համաձայնագիրը ստորագրվել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Այն ստորագրել են «Ռոսսետ» և Չինաստանի պետական էլեկտրոցանցային ընկերությունը: Չինական բանկերի տարեկան ներդրումների ծավալը կարող է կազմել 500 միլիոն դոլարից մինչև մեկ միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ սեպտեմբերին ստեղծվելու է ռուս-չինական համատեղ ձեռնարկություն, որի վերահսկիչ փաթեթը պատկանելու է «Ռոսսետին»: