Բաժիններ՝

Սաիֆ Քադաֆիի նկատմամբ դատավարությունը պետք է անցկացվի Հաագայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդի Սաիֆ Քադաֆիի նկատմամբ դատավարությունը պետք է անցկացվի Հաագայում: Նման որոշում է կայացրել Միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ պալատը:

Այդ մասին հայտարարել է նախագահող դատավար Էրկի Կուրուլան: Նրա խոսքերով՝ գործի քննմամբ պետք է զբաղվի Միջազգային քրեական դատարանը, քանի որ Լիբիայի իշխանությունները ներկա փուլում ի վիճակի չեն կազմակերպել անհրաժեշտ ձևով դատական գործընթաց:

Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակում է, որ Լիբիայի իշխանությունները պետք է անհապաղ Սաիֆ Քադաֆիին հանձնեն Միջազգային քրեական դատարանին, իսկ եթե նրանք հրաժարվեն անել դա, ապա միջազգային հանրությունը, այդ թվում նաև ՄԱԿ ԱԽ-ը պետք է միջամտի այդ հարցում:

Սաիֆ Քադաֆիին մեղադրում են 2011 թվականի փետրվարի 15-28-ին մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ: Նրան կալանքի տակ առնելու մասին որոշումը կայացվել է 2011 թվականի հունիսի 27-ին:

Միջազգային քրեական դատարանի կարծիքով՝ թեև Սաիֆը տվյալ ժամանակ չի ունեցել պաշտոններ, սակայն նա հանդիսացել է իր հոր չհայտարարված ժառանգորդը և նրա մերձակա շրջապատի առավել ազդեցիկ անձ, ով ըստ էության՝ կատարել է վարչապետի գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս